կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 16:47
Հասարակություն

Ռուս գործընկերներին բացատրեցինք` խնդիրը տեխնիկական էր. Տաթև Հայրապետյանը` ԵԽԽՎ-ի միջադեպի մասին

Ռուս գործընկերներին բացատրեցինք` խնդիրը տեխնիկական էր. Տաթև Հայրապետյանը` ԵԽԽՎ-ի միջադեպի մասին

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այն տեսակետին է, որ բոլոր պետությունները պետք է ձայնի իրավունք ունենան, ու բոլոր հարցերը պետք է քննարկվեն ԵԽԽՎ-ում:

Ինչ վերաբերում է ՌԴ պատվիրակների` ԵԽԽՎ վերադարձին օժանդակելուն, ապա դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական որոշումն է եղել:

Պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը, խոսելով Պետրա Դե Սուտերի՝ ՌԴ պատվիրակների ԵԽԽՎ վերադարձի վերաբերյալ զեկույցի քվեարկությանը չմասնակցելուն, ասաց, որ Դե Սուտերի բանաձևը կանոնակարգի փոփոխության վերաբերյալ էր, որը վերաբերում էր նրան, որ պատվիրակությունները պետք է իրավունք ունենան մասնակցելու աշխատանքներին։ «Խոսքն անուղղակի էր վերաբերում Ռուսաստանին, և պետք է հասկանանք, որ այս փոփոխությունը մեկ իրավիճակի համար չէր, այլ այն դարձել է ԵԽԽՎ կանոնակարգ»,- ասաց նա:

Պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն էլ նշեց, որ իրենք ռուս գործընկերներին բացատրել են` տեխնիկական խնդիր է եղել, իրենք կողմ են եղել բանաձևին։ 

Դիտարկմանը` նման կարևոր հարցում պատվիրակության ղեկավարի սխալը կարող է հանգեցնել այն բաին, որ ՌԴ պատվիրակությունը չվերադառնար ԵԽԽՎ, Տաթև Հայրապետյանը կտրուկ պատասխանեց. «Ոչ, առկա է եղել մարդկային գործոն»։

Նա հավելեց, որ ԵԽԽՎ-ն չի կարող դառնալ հակառուսական կառույց, չեն կարող լինել հակառուսական ելույթներ ու չհնչել պատասխաններ։

«Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ մասնավոր զրույցներում ռուս պատգամավորներին հետաքրքիր էր քվեարկության պատկերը, թե ինչո՞ւ այդպես եղավ, սակայն ոչ թե պարտադրանքի կամ «ռազբորկայի» խնդիր է եղել, այլ պարզաբանման»,- նշեց Հայրապետյանը: