|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը և ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը մասնակցել են ՄԱԿ-ի Ականազերծման ծառայություն (UNMAS) սիրիական գրասենյակի ղեկավար կազմի հետ հանդիպում-քննարկմանը:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնեցին, որ հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ մարդասիրական խմբի կազմում ընդգրկված սակրավորների և UNMAS-ի սիրիական գրասենյակի միջև համագործակցության հնարավորություններին: Այս կապակցությամբ Արկադի Տոնոյանը մանրամասն ներկայացրել է Սիրիայում հայկական հումանիտար խմբի գործունեությունը և մինչ օրս իրականացված աշխատանքները:
Անդրադառնալով ականազերծման ոլորտում Հայաստանի և UNMAS-ի փոխգործակցությանը՝ դեսպան Գևորգյանն ընդգծել է, որ ջանքերի ճիշտ համադրումը կարող է Սիրիայում մարդասիրական իրադրության բարելավման համար դրական արդյունքներ տալ:
UNMAS-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի մարդասիրական առաքելությունը Սիրիայում՝ նշելով, որ հումանիտար ականազերծման ոլորտում առկա են համագործակցության բազմաթիվ եզրեր:
Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս շարունակել քննարկումները: