Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանեց այն հարցին, թե ինչ գործառույթ է իրականացնելու սահմանադրական փոփոխությունների քարոզարշավում: Նա նշեց, որ դեռ որևէ հրահանգ չի տրվել սահմանանդրական փոփոխությունների քարոզարշավին մասնակցելու վերաբերյալ:
«Հիասթափեցնենք ձեզ՝ ոչ մի հանձնարարական չենք ստացել: Մենք էլ՝ որպես այս երկրի քաղաքացիներ ինչքանով մեր խիղճը, համոզմունքը թելադրում է, այդքանով կմասնակցենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ինքը կարդացել և ծանոթ է Սահմանադրության նախագծին:
Հարցին, թե չի՞ կարծում, որ գալիք տարվա բյուջեն պարտվողական է, Պողոսյանը պատասխանեց. «Ես զեկուցելու ժամանակ չփորձեցի այնպես անել, որ այդ տամաբանությունը դնեք, որովհետև իրականում մենք վերաբաշխում ենք այն ռեսուրսնեըը, որոնք համարում ենք, որ այլ ուղղության վրա ավելի նպատակահարմար է ուղղել: Քաղաքականությունն այնպիսին է, որ տարբերվող բյուջե է լինում՝ մի քիչ շատ, մի քիչ պակաս, բայց, ամեն պարագայում, կարևորն այն է, թե ինչպես պետք է բաշխես՝ ըստ գերակայությունների: Իմ կարծիքով՝ այս բյուջեն ավելի շատ պատասխանատվություն է առաջացնում»: