կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-26 16:37
Հասարակություն

Լեզվի կոմիտեի ձեռքբերումները կապված են առցանց տիրույթի հետ

Լեզվի կոմիտեի ձեռքբերումները կապված են առցանց տիրույթի հետ

Շուտով կգործարկվի  Լեզվի կոմիտեի պաշտոնական կայքէջը` langcom.am, «լեզվիկոմիտե.հայ» հասցեներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը` ավելացնելով, որ կայքը ծառայելու է որպես կոմիտեի պաշտոնական լրատու և լեզվական հարթակ՝ հագեցած տարատեսակ նյութերով, նույնիսկ` խաղերով:

Ամփոփելով առաջին կիսամյակի աշխատանքը՝ Դավիթ Գյուրջինյանը նշեց. «Ստեղծվել է կոմիտեի տարբերանշանը, մշակվել են գունային լուծումներ, դրանց հիման վրա կազմվել են Լեզվի կոմիտեի պաշտոնական ձևաթղթերն ու այցեքարտերը։ Ակտիվ աշխատանք է տարվել թվային տիրույթում։ Կոմիտեի ֆեյսբուքյան էջում մեկ տարվա ընթացքում կատարվել է ավելի քան 700 գրառում, պատասխան է ուղարկվել օգտատերերից ստացված հարյուրավոր նամակների։ Էջի հետևորդների թիվը մոտենում է 22 հազարի: Լրատվամիջոցներին, տեղական ինքնակառավարման և պետական մարմիններին է ուղարկվել երկու տասնյակից ավելի հորդորակ: Մեր հորդորակներն արդեն հայտնի են, ճանաչելի, մարդիկ սպասում են: Դրանք ուղարկվում են հարյուրավոր հասցեներով: Հորդորակներով անդրադառնում ենք լեզվական խնդիրներին, հարցերին՝ դրանց վրա սևեռելով հանրության տարբեր շերտերի ուշադրությունը»: