|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է նոր զինվորական ծառայության մասին օրենքը: Իշխող ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը նշել է. «Մեր նախագահը ԹԱՄԺ-ում ընդունված «Զինծառայության մասին» օրենքը ստորագրել է»:
Երեկ ԹԱՄԺ-ում ընդունված օրենքի համաձայն` զինվորական ծառայությունն իջեցվում է 6 ամսի` նախկին 12-ի փոխարեն, և մտցվում է վճարովի զինծառայություն:
Ծառայությունը սերժանտների և շարքայինների համար կլինի 6 ամիս, իսկ պահեստազորի սպաների և ենթասպաների համար` 12 ամիս:
Բացի այդ` օրինական վճարի դիմաց պարտադիր ժամկետային ծառայությունից ազատվելը գործելու է մշտապես: Օրինական վճարը կազմում է 31.000 թուրքական լիրա. հաղորդում է sozcu.com.tr կայքը: