կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-21 13:20
Իրավական

Չենք պատրաստվում պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը երկարացնել. նախարար

Չենք պատրաստվում պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը երկարացնել. նախարար

Որևէ հակասություն չկա խաղաղության և առաջարկված ծրագրերի միջև. այսօր ՊՆ-ում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով այն մտահոգությանը, թե ՊՆ-ի առաջարկած նոր ծրագրերն ավելի շատ ուղղված են ռազմականացմանը:

«Ոչ միայն չենք հրաժարվել խաղաղությունից, այլև խաղաղության մեծագույն ջատագովներից ենք և վստահ ենք, որ այս տարածաշրջանն այլ ապագա չունի: Վստահ ենք, որ այս տարածաշրջանում կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնց ռիսկայնությունը պետք է օր առաջ նվազեցնել»,- ասաց նա:

Անդրադառնալով նախարարության առաջարկած նոր ծրագրերին՝ Վիգեն Սարգսյանն ասաց. «Իմ ծրագրերը որևէ ձևով չեն ավելացնում բանակում ծառայողների թիվը, ընդամենը նույն զորակոչային տարիքի երիտասարդների առաջարկում եմ այլընտրանք: Որևէ մեկը չի պատրաստվում հանել ծառայության եղած մոդելը, ավելին` մենք չենք պատրաստվում պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը երկարացնել, մենք ընդամենը մարդուն տալիս ենք ընտրության հնարավորություն, և ես կարծում եմ, որ դա մեր պարտավորությունն է: Իմ առաջարկած ծրագրերը զինծառայղների թվի, քաղաքացու համար պարտավորության, բեռի ավելացում չեն ենթադրում, դրանք ընդամենը եղած զորահավաքային և զորակոչային ռեսուրսի ավելի արդյունավետ կառավարման առաջարկներ են»: