Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հիասթափեցրել է ԵԽԽՎ-ի` ռուսական պատվիրակության վերադարձի մասին որոշումը. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ռուսական պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ հնարավոր է միայն այն բանից հետո, երբ ՌԴ-ն կատարի վեհաժողովի սկզբունքային պահանջները:
«Ափսոսում եմ, որ մեր եվրոպացի գործընկները մեզ չլսեցին և այլ կերպ վարվեցին»,- գրել է Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ն երեկ կայացած նիստում կողմ քվեարկեց կանոնակարգային կոմիտեի ղեկավար Պետրա դե Սուտերի զեկույցին, որում բանաձև է ներառված, որը թույլ է տալիս Ռուսաստանին մասնակցել հունիսյան նստաշրջանին: Կողմ է քվեարկել 118 պատգամավոր, դեմ` 62-ը, 10-ը ձեռնպահ են մնացել:
Դրանից հետո ՌԴ-ն ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու հայտ է ներկայացրել:
Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը 2014-ի ապրիլին Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված զրկվել է քվեարկության իրավունքից: