Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանն այսօր կանգնած է պարենային անվտանգության խնդրի առջև․ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանումները, լիցենզավորված կազմակերպությունները կարող են դա անել, իսկ դա արվում է, որովհետև, ըստ պատգամավորի, վստահության պակաս կա։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահեցրել էր՝ Հայաստանը պարենային անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի ունենա, ներմուծումներ առաջիկայում հնարավոր կլինի կատարել Ռուսաստանից։