Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետական բժշկական կենտրոնում (ՀԲԿ) և ուռուցքաբանական դիսպանսերում մեկնարկել է երկօրյա դասընթաց՝ նվիրված բուժաշխատողների միջազգային օրվան:Օրվա միջոցառումների շրջանակներում ՀԲ կենտրոնի պոլիկնիլիկական բաժանմունքում կազմակերպվել է նաև «Բաց դռների օր»՝ որի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Լևոնի Ղազինյանի և մի խումբ լյարդաբանների կողմից իրականացվել են սեմինար պարապմունքներ, խորհրդատվություն, բժշկական անվճար սկրինինգ հետազոտություն և այլն:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանն ասել է, որ Արցախում են ամենամյա աշխատանքային գործունեությամբ:«Լյարդաբանությունը շատ գլոբալ խնդիր է աշխարհում և մեր հանրապետությունում:
Դրա հետ կապված գոյություն ունի 2 կարևոր միջազգային օր: Հունիսի 12-ը համարվում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների օր, իսկ հուլիսի 28-ը՝ վիրուսային հեպատիտների դեմ պայքարի և իրազեկության միջազգային օր: Մենք այս երկու օրերի մեջտեղն ենք ընտրել՝ այստեղ գտնվելու և այդ հիվանդությունների կանխարգելման մասին զեկուցումներով հանդես գալու համար: Եթե մարդկանց իրազեկենք, թե ինչպես կարող են չվարակվել ու չվարակել, ապա կարող ենք կանխարգելել այդ հիվանդությունների տարածումը: Իրազեկելով բժշկական անձնակազմին ու ազգաբնակչությանը մենք կչեզոքացնենք վիրուսային հեպատիտների տարածման աղբյուրները մեր հանրապետություններում»,-մասնավորապես ասել է նա:Դասընթացներին զեկուցումներով հանդես եկող «Արմենիկում» կլինիկական կենտրոնի գլխավոր բուժքույր Սրբուհի Ներսիսյանն էլ ասել է, որ երկօրյա այցի ընթացքում կազմակերպվող միջոցառումների նպատակն է հեպատիտ B-ի և C-ի վաղ հայտնաբերումը, ախտորոշումը և հնարավորության դեպքում բուժման կազմակերպումը: