Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականից հետո այդ պաշտոնին կհավակնի «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության անդամ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն. հայտնում է Sputnik Грузия-ն:
«Ես կարող եմ ասել, որ այլ թեկնածություն չի դիտարկվում, և խորհրդարանական մեծամասնությունը կաջակցի Արչիլ Թալակվաձեին»,-ասել է կուսակցության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն:
Հիշեցնենք, որ Կոբախիձեն հրաժարական է տվել` երկրում բողոքի ցույցերի ֆոնին:
Վրաստանի խորհրդարանում անցկացվող` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում: Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետև իրավիճակն ավելի է լարվել:
Գիշերը Թբիլիսիի խորհրդարանի մոտ հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար Վրաստանի ՆԳՆ-ն կիրառել է ջրցաններ, ռետինե փամփուշտներ, զրահամեքենա, հրշեջ մեքենա և լուսաձայնային նռնակներ: Նրանք պահանջում էին ՆԳՆ ղեկավարի և խորհրդարանի նախագահի հրաժարականը: