Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ:
Կողմերն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման շուրջ՝ այս առումով կարևորելով Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Զոհրաբ Մնացականյանն անդարդարձավ Հայասատանի վերջին ներքաղաքական զարգացումներին, ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիմնան վրա կառավարության նախաձեռնած բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություննների համատեքստում վերահաստատեց կառավարության հանձնառությունն ազատ, արդար և ժողովրդի կամքն արտահայտող ընտրական գործընթացի ապահովմանը: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի կառավարության գերակայություններից է նաև զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյուներից են, ի թիվս այլոց, բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտները՝ այս առումով կարևորելով ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության հետագա խորացումը:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ կարևորելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին գործադրվող ջանքերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր շուրջ: