|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ուղիղ կապ»-ի ժամանակ անդրադարձել է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին:
РИА Новости-ն հայտնում է, որ նա ասել է, որ Իրանը լիարժեք կատարում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ պայմանավորվածությունները, ոչինչ չի խախտում, այդ իսկ պատճառով Թեհրանի դեմ պատժամիջոցները հիմնավորված չեն:
Հարցին` ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմ կլինի՞, Պուտինը պատասխանել է, որ նման հարցեր տալիս են, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «ուղիղ կապ» չի անցկացվում:
«Պատերազմն իսկական աղետ կլինի:Կարծում եմ նաև, որ նա, ով նման քայլ կձեռնարկի, տխուր հետևանքների կբախվի, քանի որ չափազանց բարդ է հաշվարկել՝ ինչ տեղի կունենա ռազմական ուժի կիրառումից հետո: »,- հավելել է նա: