|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հյուսիսային Կովկասը Իրան-Ռուսաստան առեւտրատնտեսական հարաբերությունների դարպասն է: Այս մասին ՌԴ Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չերբոտարյովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրան-Ռուսաստան առեւտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Այս դարպասը կարեւոր դեր կխաղա հարաբերությունների ընդլայնման գործում»,- ասել է նա:
Արդաքանիանը կոչ է արել Իրանի եւ ՌԴ-ի կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակել, որոնք կհետեւեն Իրան-Ռուսաստան առեւտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի որոշումների իրականացմանը:
Նշենք, որ Իրան-Ռուսաստան համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստը, ինչպես նաեւ Իրան-Հյուսիսային Կովկաս առեւտրատնտեսական 2-րդ համագումարը մեկնարկել են այսօր Թեհրանում եւ Սպահանում: