|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Խնդրում եմ լրատվական միջոցներին Հանրապետական կուսակցությանը վերաբերող լուրեր և նորություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը ՀՀԿ գրասենյակից:
Հավաքների ազատության սահմանադրական իրավունքից օգտվելու որոշման դեպքում ՀՀԿ-ն պատշաճ կերպով կիրազեկի հանրությանը՝ օրենքով սահմնաված կարգով»,- գրել է նա:
Նշենք, որ մամուլում լուրեր էին հրապարակվել, թե ՀՀԿ-ն հոկտեմբերի 25-ին պատրաստվում է հանրահավաք իրականացնել: