կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-11 10:13
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի պարտությունը. ինչու է այսպես արագ մսխվում հեղափոխության կապիտալը. «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանի պարտությունը. ինչու է այսպես արագ մսխվում հեղափոխության կապիտալը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Կիրակի օրը Աբովյան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ոչ ֆորմալ աջակցությունը վայելող Վահագն Գեւորգյանը։ Իրականում, սակայն, այդ ընտրությունը ոչ այնքան Գրիգորյանի հաղթանակն էր, որքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ ավելի լայն իմաստով՝ հեղափոխության պարտությունը։

Առանձին վերցրած մի քաղաքի քաղաքապետի ընտրություններին այդպիսի նշանակություն էր տվել ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Նախ «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը ողջ քարոզարշավի ընթացքում ներկայանում էր՝ որպես «վարչապետի թեկնածու», բացի այդ, Նիկոլ Փաշինյանն անձամբ էր զբաղվում վերջինիս քարոզչությամբ եւ մասնակցեց  անգամ նրա օգտին կազմակերպված երթին։

Այդպիսով Նիկոլ Փաշինյանը ընտրությունները դարձրեց  հեղափոխության փորձաքար եւ, փաստորեն, պարտվեց դրանցում։ Երեկ արդեն Նիկոլ Փաշինյանն ընտրությունների արդյունքները ներկայացրել է՝ որպես «ժողովրդավարության հաղթանակ», բնականաբար, ոչինչ չասելով հեղափոխության պարտության մասին։

Այս ընտրություններում իշխանության գործելակերպը, ընդհանրապես իշխանության վարքագիծը ցույց են տալիս, թե որքան արագ է մսխվում հեղափոխության կապիտալն ու Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը։ Դրանում, սակայն, մեղավոր է հենց իշխանությունը՝  Փաշինյանի գլխավորությամբ։ Այսպիսով, Աբովյանի ընտրությունները կարող են դառնալ նոր գործընթացի՝ իշխանության վարկանիշի անկման սկիզբը»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: