Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում այսօր կայացել է Պադանիա-Արևմտյան Հայաստան ֆուտբոլային խաղը: Այն ավարտվել է 1-1 հաշվով:
«
Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` առաջին խաղակեսն անցել է 0-0 հաշվով:
Այնուհետև երկրորդ խաղակեսի 66-րդ րոպեին հաշիվը բացել է Արևմտյան Հայաստանը: Ապա 68-րդ րոպեին Պադանիայի հավաքականը հավասարեցրել է այն: Մեզ հետ զրույցում Արևմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Վարդանյանն ասել է, որ գոհ են արդյունքներից:«Ֆուտբոլիստների պատրաստվածությունը կգնահատեի գերազանց: Մենք պայքարեցինք մինչև վերջին վայրկյանը: Ակնկալում ենք, որ եզրափակչում կհաղթենք»,- նշել է Հ. Վարդանյանը:Իսկ Պադանիայի հավաքականի ֆուտբոլիստ Նիկոլա Կոլոմբոն ասել է, որ ցանկանում էին հաղթել, սակայն արդյունքում հաշիվը մնաց 1-1: Նրա խոսքով` մրցավարը ավելի խիստ էր նրանց հանդեպ:Պադանիա-Արևմտյան Հայաստան խաղին հետևում էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք, թիմերի երկրպագուներ: