|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը արձագանքել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի` սոցցանցերում հրապարակած գրառմանը, որում պատկերված էր Ստամբուլի խորհրդանիշ Սբ Սոֆիայի տաճարը` գմբեթին մահիկի փոխարեն խաչ, իսկ գրառումը կատարվել էր #MakeIstanbulConstantinopleAgain («Ստամբուլը կրկին Կոստանդնուպոլիս դարձրու») հեշթեգով:
1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ հայ մտավորականների ցուցակը կազմած հայ դավաճան Վահե Իհսանի (Եսայան) ժառանգ Մարգար Եսայանը թվիթերյան էջում մասնավորապես նշել է. «Ստամբուլը հավերժ կմնա: Բյուզանդական ճնշումների փոխարեն Մեհմեթ Ֆաթիհ սուլթանը Ստամբուլը նվաճելուց հետո հիմնել է Պոլսո Հայոց պատրիարքությունը 1461 թ.: Ամոթ ձեզ»:
Պարբերաբար հակահայկական ելույթներով հանդես եկող Եսայանը ամիսներ առաջ էլ նշել էր, թե 1915 թ. ոչ թե ցեղասպանություն էր, այլ աքսոր:

