Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածություն է առաջ քաշել ի դեմս Ջոն Հեֆֆերնի:
Ըստ Սպիտակ տան հաղորդագրության` Հեֆֆերնը ներկայումս զբաղեցնում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը: Ըստ Հեֆֆերնի պաշտոնական կենսագրության` նա իր գործունեության ընթացքում առավելապես աշխատել է Արեւելյան Ասիայում` պաշտոնավարելով Մալայզիայում, Ճապոնիայում, Չինաստանում եւ Ինդոնեզիայում: Դիվանագիտական կարիերան սկսել է 1982-ից: Տարբեր պաշտոններ զբաղեցնելով Չինաստանում, Տայվանում եւ այլուր, որոշ ժամանակ անց վերադարձել է Վաշինգտոն եւ ապա աշխատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` կոնգրեսական Բիրեյտրի մոտ` որպես Փիրսընի հիմնադրամի ուսանող:
Հետագա կարիերան զարգացել է արդեն Ճապոնիայում ԱՄՆ դեսպանատանը պաշտոնավարմամբ, ապա նաեւ Ինդոնեզիայում, որից հետո արդեն 2009-ից դարձել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ:
Հայկական համատեքստում, իհարկե, նախ հետաքրքրական է, որ Հայաստանում նշանակում է ստանում ասիական հարցերով մասնագիտացած դիվանագետ, սակայն առավել հետաքրքրական է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հեֆֆերնի փորձառության եռամյա շրջանը, երբ նա աշխատել է որպես կոնգրեսական Բիրեյտրի օգնական:
Բիրեյտրը հայտնի թուրքամետ կոնգրեսական է եղել` իր երկարաձիգ պաշտոնավարության ընթացքում դեմ արտահայտվելով ու նաեւ քվեարկելով Հայոց ցեղասպանության` Կոնգրեսի տարբեր մակարդակներում քվեարկության դրված օրինագծերին:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն իր եռամյա դիվանագիտական առաքելությունը կավարտի հունիսին, որից հետո, վերադառնալով Վաշինգտոն, կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի` Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով օգնականի պաշտոնը: