Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սովորության համաձայն` հուլիսի վերջին կիրակի օրը Շուշիի առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկները բարձրանում են Արագած լեռը: Այս տարվա ուխտագնացության ժամանակ նրանք ականատես են եղել սրբապղծության:
Yerkir.am-ի հետ զրույցում պահեստազորի գնդապետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Արտաշես Մխիթարյանը պատմեց, որ Արագած բարձրանալիս նկատել են, որ զոհված ազատամարտիկների հուշաքարերը չկան և հետագայում արդեն համացանցում տեսել են լուսանկարներ, որ հուշաքարերը ավերված են և նետված խառնարանը:
Մեր հարցին, թե այդ քայլը ո՞ւմ է ձեռնտու կամ ի՞նչ նպատակով է արվել, Մխիթարյանը պատասխանեց. «Իմ կարծիքով` սա ոչ թե հակադաշնակցականության արդյունք է, այլ` ապազգային քայլ, ազգադավություն: Եթե միայն Շուշիի գումարտակի ազատամարտիկներինը` Պետոյի, Թաթուլի հուշաքարերը ջարդած և նետած լինեին, ես կմտածեի, որ սա հակադաշնակցական դրսևորում է, բայց քանի որ, դաշնակցականներից բացի, այնտեղ եղել են նաև այլ ազատամարտիկների հուշաքարեր, օրինակ` Լեոնիդ Ազգալդյանի անունով, որը նույնպես ոչնչացված է, կարծում եմ` հակազգային երևույթ է: Սա մեր ազգային արժեքները ոտնահարելու քայլերին համարժեք քայլ է: Իմ մտավախությունը նաև այն է, որ նմանատիպ արարքները կարող են հասնել նաև Եռաբլուր կամ պանթեոններ: Աստված տա` ես սխալված լինեմ, բայց ուրիշ ձև սա չեմ կարող մեկնաբանել»:
Մեր հարցին, թե հուշաքարերի ոչնչացման հարցով պատրաստվո՞ւմ են դիմել պատկան մարմիններին, Մխիթարյանը պատասխանեց, որ փաստերի բացակայությունը խոչընդոտում է այդ քայլին: «Ոչ ոք չգիտի` ե՞րբ է եղել, ո՞վ է արել, ու եթե հիմա դիմես իրավապահներին` գործը բացահայտելու պահանջով, դա նույնպես կմնա որպես չբացահայտված գործ: Մենք պետք է կարողանանք ինչ-որ փաստերով դիմել: Այո, փաստն այն է, որ չկա, պոկել, նետել են խառնարանը, բայց թե ո՞վ է արել, ե՞րբ է արել…»,- ասաց նա` ցույց տալով ավերակ դարձած հուշաքարերի լուսանկարները: