Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը» գրում է. «Պարզվում է՝ ՀՀ բյուջեի կատարողական մասով նախատեսված մի շարք ծրագրեր գերազանց են կատարվել: Խոսքը վերաբերում է ոչ թե տնտեսական կամ սոցիալական ոլորտներին, այլ յուրային հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ բաշխելու գործընթացին:
Այսպես, նախագահի աշխատակազմը դրամաշնորհների համար նախատեսված գումարներից ծախսել է 85.8 տոկոսը, տարեկան պլանով նախագահականին պետք է հատկացվեր 329.5 մլն դրամ, բայց հատկացվել է 282.9 մլն: Աժ-ն դրամաշնորհ տալու համար իրեն հատկացված գումարները ծախսել է 99.7 տոկոսով. 411.6 մլն դրամից ծախսվել է 410.4 մլն-ը: Իսկ կառավարությունը դրամաշնորհի գումարների 96 տոկոսն է ծախսել. 306 մլն դրամից ծախսել է 293.8 մլն-ը: Հիշեցնենք, որ նախորդ տարի նախագահի աշխատակազմի դրամաշնորհները շահած գրեթե բոլոր հկ-ների հիմնադիրները նույն անձինք էին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում