Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համազգային թատրոնում «իրավիճակ» փոխվելուց հետո անցել է հինգ ամիս: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ու օրերս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից տնօրեն ընտրված Արման Նավասարդյանը հանդիսատեսին հոգնել չեն թողնում` նոր ծրագրերի, պրեմիերաների, նաև ձևաչափի ընտրություն և այլն:
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամնակ Համազգային թատրոնի նորընտիր տնօրեն Նավասարդյանը ներկայացրեց` բեմադրել են երեք նոր ներկայացում: «Առաջինը «Հաղթանակի գենեզիսն» է, որը մեր դերակատաների հուշերի հիման վրա է բեմադրվել: Այն պատմություն է` կազմված երեք հերոսների մանկության հուշերից, թե 1990-ականներին ինչ տրամաբանությամբ էին ընկալում պատերազմներն ու հաղթանակը: Բեմադրել ենք նաև «Ճշմարտություն» կատակերգությունը, որ մինչև օրս լեփ-լեցուն դահլիճներում է ներկայացվում: Հաջորդը «-12» ֆրանսիական ներակայացումն է»,-ասաց նա:
Գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն էլ խոսեց այն նոր ձևաչափի մասին, որ գրավել է թե՛ դերասաններին, թե՛ հանդիսատեսին, թե՛ մասնագետներին: Մանրամասնեց` դերասանները նստում են սեղանի շուրջը, վերցում անծանոթ պիեսը` պարտադիր նոր, ու թատերականացված ընթերցանություն կազմակերպում: Ստացվում է ռադիոներկայացումներիի նման մի բան` երաժշտությամբ ու ընթերցանությամբ` առանց գործողության: «Բայց քանի որ այն կարդում են պրոֆեսիոնալ դերասանները, նրանց խաղը, երևակայությունը, միանում են իրար, ու հետաքրքիր բան է ստացվում: Որտեղ հարմար լինի, դա կարող ենք «բեմադրել»: Լավագույնները, որոնք թե՛ դերասանները, թե՛ մասնագետները, թե՛ հանդիսատեսը կհավանեն, ըստ երևույթին, կբեմադրենք: Պետք է նոր ձևերի փնտրտուք լինի, ժամանակակից մարդու սրտին հասնելու ձևերը գտնենք»,- բացատրեց Գրիգորյանը:
Ի հավելումն նշեց, որ նոր ձևաչափով «խաղալու» փորձ ունեցել են, առաջիկայում էլ Լևոն Մինասյանի «Ժառանգորդ»-ն են նույն ձևով խաղալու, ինչպես նաև` Լևոն Շանթի պիեսներից մեկը:
Yerkir.am-ի հարցին, թե Շանթի ստեղծագործությանն ուշադրություն դարձնելը նրա 150-ամյակի՞ն է նվիրված, և արդյո՞ք հաշվի է առնվել նրա` Համազգային մշակութային միության հիմնադիր լինելու փաստը, Գրիգորյանն արձագանքեց. «Լևոն Շանթի «Ճամփուն վրա» անհայտ պիեսն ենք խաղալու, սկզբում կպատմվի Շանթի մասին: Որպես թատերական ինստիտուտում անհայտ պիես` կփորձենք գեղեցիկ, պոետիկ դարձնել ու ներկայացնել»: