|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Առաջիկա օրերին աննախադեպ ջերմաստիճան է գրանցվելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում եւ Երեւանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Մեր ողջ օդերեւութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում եւ Երեւանում նման ջերմաստիճան երբեւիցե չի գրանցվել»,-նշել է նա: