|
Փոխարժեքներ
14 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ:
Ապրիլի 15-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, 15-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով։
Երևանում ապրիլի 14-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի երեկոյան, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։