|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ասում էին»-ի տիրույթում շատ հարցեր կարող ենք քննարկել, այնպես որ` վարկածներով մենք չենք առաջնորդվում, տարբեր վարկածներ կարող են լինել. խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցն այսպես պատասխանեց Yerkir.am-ի դիտարկմանը, թե Վահե Գրիգորյանն «իրենց մարդն» է:
Շարունակելով` հավելեց, թե «պատգամավորների քվեարկության դրդպաատճառները նույնպես կարող են մեկնաբանությունների տեղիք տալ, իսկ այս պահին ունենք առաջադրված նոր թեկնածու, որի հետ հանդիպում կլինի, կհասկանանք»: «Թույլ տվեք նախապես կարծիք չհայտնել»,- ասաց Մակունցը:
Yerkir.am-ի մյուս հարցը վերաբերում էր օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակին: Հետաքրքրվեցինք` որպես նախկին նախարար` ինչպե՞ս է վերաբերվում թատրոնի շուրջ ծավալվող դեպքերին: Մակունցը նախ պատասխանեց, որ, որպես նախկին նախարար, խոստացել է էթիկայի սահմաներում մնալ ու չմեկնաբանել իր իրավահաջորդների գործողությունները, բայց հավելեց. «Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, ես համոզված եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է գալ համատեղ ինչ-որ որոշումների, պետք է բաց խոսել ու քննարկել բոլոր խնդիրները»: