Պենտագոնի որոշումը կփչացնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները. «Ռոսկոսմոս»
Ռուսական հրթիռների կիրառման վրա Պենտագոնի արգելքը զրկում է ամերիկյան տիեզերական հրթիռներ արտադրողներին Ռուսաստանի հետ համատեղ աշխատելու հնարավորությունից և փչացնում է երկկողմանի հարաբեությունները. հայտարարել են «Ռոսկոսմոսում»: Հաղորդում է РИА Новости-ն:«Ռոսկոսմոս»-ում կարծում են, որ Պենտագոնի որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ տիեզերական համագործակցության ոլորտում ՌԴ և ԱՄՆ հարաբերությունների վրա: