Դատարանը ձերբակալել է «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավարին
Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Ռոսկոսմոս»-ի նախկին գլխավոր տնօրեն Դմիտրի Պանովին` խոշոր չափերի հասնող յուրացումների ու չարաշահումների մեղադրանքով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Իրավապահների հաղորդմամբ, Պանովը մեղադրվում է 400 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ: Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: