Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը մի քանի աղմկահարույց հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր գրքում, որը վերնագրված է «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշագրություններ». այս մասին գրում է CNN-ը՝ նշելով, որ գիրքը պետք է լույս տեսնի մի քանի օրից, սակայն դրա օրինակը հայտնվել է ամերիկյան մի շարք լրատվամիջոցների տրամադրության տակ։
Մասնավորապես, ըստ Բոլթոնի, Թրամփը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին անձամբ խնդրել է օգնել իրեն հաղթել 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում։
Նա միևնույն ժամանակ նշել է նաև, որ երբ Սի Ծինփինը Թրամփին հայտնել է, որ Չինաստանը համակենտրոնացման ճամբարներ է կառուցում ույղուրներին պահելու համար, Թրամփը հավանություն է տվել դրան՝ ասելով, որ «իր կարծիքով՝ դա ճիշտ որոշում է»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Բոլթոնն իր գրքում գաղտնի տեղեկություններ է հրապարակել՝ խախտելով օրենքը։ ԱՄՆ իշխանությունները դիմել են դատարան՝ պահանջելով արգելափակել գրքի հրատարակումը՝ պնդելով, որ դա վտանգի տակ է դնում ազգային անվտանգությունը։