կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-28 22:26
Աշխարհ

Թուրքիայում մեկնաբանել են С-400-ի հետ կապված ԱՄՆ-ի վերջնագրի վերաբերյալ տեղեկությունը

Թուրքիայում մեկնաբանել են С-400-ի հետ կապված ԱՄՆ-ի վերջնագրի վերաբերյալ տեղեկությունը
Անկարան Վաշինգթոնից վերջնագիր չի ստացել ռուսական  С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարը: Հաղորդում է РИА Новости-ն:  Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, թե ԱՄՆ-ը Թուրքիային վեջնագիր է ներկայացրել. Վաշինգթոնը սպառնացել է Անկարային, որ եթե վերջինս չհրաժարվի  С-400 համակարգերի գնման գործարքից, ապա ԱՄՆ-ը Թուրքիային դուրս կթողնի F-35-ի նախագծից:
«Մենք գործում ենք մեր պարտականությունների շրջանակներում: Թուրքիան ԱՄՆ-ին ամողջությամբ վճարել է F-35 կործանիչների մատակարարման դիմաց: Դրանք արդեն Թուրքիայում են, և  օդաչուները անցնում են վերապատրաստման կուրսեր»,- ասել է  Աքարը: