կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-24 14:36
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի`Բաքվում կայանալիք եզրափակիչին չմեկնելը սկանդալ է. բրիտանացի խորհրդարանական

Հենրիխ Մխիթարյանի`Բաքվում կայանալիք եզրափակիչին չմեկնելը սկանդալ է. բրիտանացի խորհրդարանական

Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելը բուռն քննարկումների առիթ է դարձել նաև բրիտանական խորհրդարանում: Լեյբորիստական  խմբակցության փոխնախագահ Թոմ Վաթսոնն իր ֆեյսբուքյան միկրոբլոգում հրապարակել է Համայնքների պալատում տեղի ունեցած քննարկման տեսագրությունը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Սկանդալ է, որ «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կյանքի կարևորագույն մարզական հանդիպումը մյուս շաբաթ բաց կթողնի` պայմանավորված այն հանգամանքով, որ նա Հայաստանից է ու վախենում է իր անվտանգության համար Բաքվում կայանալիք` Եվրոպայի լիգայի եզրափակիչի մասնակցելիս: Միևնույն ժամանակ, սկանդալ է նաև այն, որ «Արսենալ»-ի` հայկական անուն ունեցող երկրպագուները մերժում են ստանում, երբ դիմել են ադրբեջանական վիզա ստանալու համար: Սա ցույց է տալիս գեղեցիկ խաղի տգեղ կողմը, որն ամբողջովին անընդունելի է:

ՈՒԵՖԱ-ի ներգրավման և բազմազանության քաղաքականությունն ասում է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի վայելելու ֆուտբոլը`անկախ այն հանգամանքից, թե ով է նա, որ երկրից է և ինչպես է խաղում»:

Այն երկրները, որոնք ստիպում են խաղացողներին ընտրություն կատարել սպորտի ու անվտանգության միջև և խտրականություն են ցուցաբերում ճանապարհորդող երկրպագուներին նկատմամբ, պետք է իրավունք չունենան հյուրընկալելու ապագա միջոցառումները»: