|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Ղազախստանը պատրաստ է նավթ մատակարարել Բելառուսին, սակայն հարկավոր է այդ հարցը քննարկել ՌԴ-ի հետ: Այդ մասին ասել է Մինսկում Ղազախստանի դեսպան Երմուխամետ Երտիսբաևը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մինսկը բանակցում է Ղազախստանից նավթի մատակարարումների շուրջ և առաջարկում ակտիվացնել դրանք: Մինչ այդ Բելառուսի առաջնորդը նաև ասել էր, որ ՌԴ-ի հետ նավթային ոլորտում տարաձայնությունների ֆոնին Մինսկը ստիպված կլինի այլ երկրներից նավթ ներկրել: