|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:
ՀՀ կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան որոշման նախագծում նշվում է, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան է այցելել 8430 քաղաքացի, իսկ մեկնել՝ 8450 քաղաքացի:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Չինաստանի հետ հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։
«Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում գործակցությունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով: Հայաստանը և Չինաստանը հաջողությամբ գործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Չինաստանը հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերում ՀՀ շահերին առնչվող հարցերի կապակցությամբ», - ասվում է նախագծում: