Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Իրանը միակողմանի կարգով չեղարկել է Չինաստանի հետ վիզային ռեժիմը՝ ներառյալ հատուկ վարչական շրջաններ համարվող Հոնկոնգի և Մակաոյի բնակիչների համար. հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Չինաստանում Իրանի դեսպանատան հայտարարությունը:
Չինաստանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան զբոսաշրջային և բիզնես ուղևորությունների նպատակով առանց վիզայի Իրանի տարածք մուտք գործել: Յուրաքանչյուր մուտքից հետո երկրի տարածքում թույլատրվում է մնալ 21 օրից ոչ ավելի:
Դեսպանատունը նախազգուշացրել է նաև, որ Իրանում չեն գործում UnionPay, Visa և Mastercard կրեդիտ քարտերը, ինչպես նաև չի թույլատրվում երկիր ներմուծել մի շարք մթերքներ, ինչպիսիք են` ալկոհոլային խմիչքները, խոզի միսը, նաև` զենք- զինամթերք, պոռնկագրական բնույթի գրքեր ու ամսագրեր, ինչպես նաև իսլամի կամ Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին քննադատություն պարունակող գրքեր:
Նշվել է նաև, որ զբոսաշրջիկ կանայք պարտավոր են երկրի տարածքում գլուխը ծածկել, կրել երկար թևքերով հագուստ՝ չցուցադրելով մարմինը: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց արգելվում է շրջել կիսատաբատներով: