|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունիսի 11-ին հրավիրվել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ամփոփ տվյալներ է ներկայացրել բյուջեի կատարողականի վերաբերյալ, որից հետո պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին:Պարզաբանումներով հանդես է եկել նաև պետնախարար Արտակ Բեգլարյանը:
4 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը: