|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը մի շարք չարաշահումներ է կատարել, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ըստ նախնական տվյալների, նույն քոլեջում ձևակերպել է դստերը և մի շարք այլ անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել և տնօրենը վատնման եղանակով հափշտակել է ընդհանուր 11.880.000 դրամ:
Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն: