Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Գյումրու «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ քննությանն այս պահին հայտնի տվյալներով` մարզադպրոցի նախկին տնօրենն օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր պաշտոնավարման ընթացքում՝ 2016-ից 2018 թվականներին ՊՈԱԿ-ում տարբեր հաստիքների է հրամանագրել 7 անձանց, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված ընդհանուր շուրջ՝ 16.860.000 դրամ աշխատավարձերի գումարները յուրացվել են:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության: