կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-03 11:14
Հասարակություն

Ակցիա ՍԴ-ի առջև՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների մասնակցությամբ

Ակցիա ՍԴ-ի առջև՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների մասնակցությամբ

ՀՀ Սահմանադրական դատարանի առջև այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում։

ՍԴ բակում այս պահին ոստիկանական ուժեր են տեղակայված, որոնք հսկում են իրավիճակը։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի եւ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը։