կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-11 15:24
Հասարակություն

Գործարկվել է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի կայքէջը

Գործարկվել է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի կայքէջը

Գործարկվել է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք»  ֆորումի կայքէջը։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը: Օրակարգում Հայաստանի եւ Արցախի իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հարցերն էին:

Ֆորումին մասնակցել են Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական, ռազմական, փորձագիտական, հանրային շրջանակները ներկայացնող մի քանի տասնյակ գործիչներ։

ՀՅԴաշնակցության նախաձեռնությամբ կազմակերպված հավաքին մասնակցել են  նաեւ Հայաստանի Ազգային ժողովի բոլոր խմբակցություններ ներկայացուցիչները։

Ֆորումի անցկացմամբ ազդարարվելու է երկու հայկական պետությունների միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։

Ծավալված քննարկումներից եւ ելույթներից հետո ընտրվել է կազմկոմիտե՝ կազմված 15 անդամից, այդ թվում` 3-ը` Արցախից, 8-ը` Հայաստանից, 4-ը` Սփյուռքից: