|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Լրագրողներից մեկը «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցում անտրամաբանական դիտարկում արեց՝ ՀՀ ԱԳՆ-ն խոսում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, իսկ պաշտպանության նախարարությունը շարունակում է զենք գնել, Ի պատասխան` նախարարը հիշեցրեց. «Մեր նախարարության անունը պաշտպանության նախարարություն է, մենք պետք է շարունակենք զենք գնել, ապահովել անվտանգությունը և բանակցային գործընթացում բարենպաստ պայմաններ ստեղծել վարչապետի ու արտգործնախարարի համար»:
Լրագրողները հարկ համարեցին Դավիթ Տոնոյանին հարց ուղղել նաև զինվորների ներքնաշորերի հետ կապված, թե` ժամանակին մեկանգամյա էր, այսօր որակը բարձրացել է:
«Այն ժամանակ որոշել էին, որ մեկանգամյա օգտագործման լինի և մեծ քանակությամբ, այսօր որակը բարձրացել է, և նրանք պետք է լվանան: Ժողովո'ւրդ, բայց սա այսօր խոսելու բա՞ն է, այսօր Հաղթանակի օրն է»,- պատասխանեց նախարարը: