Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ամերիկյան «Փորթլենդ» բասկետբոլային ակումբի` ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերն իր թվիթերյան էջում ուշադրություն է հրավիրել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Թվիթեր»-ի թուրքական պաշտոնական էջում իր հասցեին ուղղված վիրավորանքներին:
«Դենվեր» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել էր 97-90 հաշվով, Քանթերը վաստակել էր 15 միավոր և 9 անդրադարձ, սակայն NBA Türkiye էջում, դա չի նշվել:
«Ինչ կեղտոտ-խառնակիչ երկիր է, որը ղեկավարում է Էրդողանը: Ես միակ ներկայացուցիչն եմ Թուրքիայից այս խաղում, իսկ թուրքական պաշտոնական էջն ինձ արհամարհում է: Նրանք ցույց չեն տալիս «բլեյզերների» խաղը Թուրքիայում: Կառավարությունը ղեկավարում է մարդկանց: Դա խնդիր է: Ինչպես կարող է NBA-ն թույլ տալ սա»:
Նշենք, որ մարզիկը համարվում է Թուրքիայի և Էրդողանի քննադատներից, իսկ Թուրքիան իր հերթին մեղադրում է Քանթերին գյուլենականների հետ կապ ունենալու մեջ: