Միասին կարող ենք
կարևոր
709 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-27 20:35
Տարածաշրջան Տնտեսական

Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է

Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է

Վրաստանում վառելիքի գները շարունակում են աճել, ինչը մեծապես կապված է գլոբալ էներգետիկ շուկաներում ընթացող գործընթացների հետ։

Վերջին առևտրային օրվա տվյալներով՝ Brent crude oil-ի գինը մեկ բարելի դիմաց աճել է 0.25%-ով և հասել 105.3 դոլարի։ Դրան զուգահեռ, WTI crude oil-ի արժեքը նվազել է 1.51%-ով և կազմել 94.40 դոլար։

WTI նավթի գնի նվազմանը նախորդել էր Սպիտակ տան հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ը ծրագրում է դեսպաններ ուղարկել Պակիստան, որտեղ գտնվում են նաև Իրանի պաշտոնական անձինք։ Այս փաստը շուկայում սպասումներ առաջացրեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև կասեցված բանակցությունները հնարավոր է վերսկսվեն, և Հորմուզի նեղուցում տեղաշարժը փուլ առ փուլ վերականգնվի։

Միայն վերջին մեկ շաբաթվա տվյալները եթե դիտարկենք, մի շարք վառելիքների գները բարձրացել են 5-ից 12 թեթրիով։

Աղբյուրը՝ Aliq.ge։