| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է Լոս Անջելեսի արևմուտքում գտնվող Ուիլշիր Բուլվարի և Գրենվիլ պողոտայի խաչմերուկն «Արցախի Հանրապետության հրապարակ» անվանելու օգտին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով LAist պարբերականի տարածած հաղորդագրությունը:
Նշվում է, որ այս քայլը ձեռնարկվել է՝ «ի պատիվ հազարավոր կմ հեռավորության վրա գտնվող պատերազմող տարածաշրջանի, որը շատ կարևոր է Լոս Անջելեսի մեծ հայկական համայնքի համար»:
Ըստ քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի գրասենյակի՝ խաչմերուկն ընտրվել է այն պատճառով, որ այնտեղ է գտնվում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը: Պարբերականը հիշեցնում է, որ դեկտեմբերից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Արցախը, որի հետևանքով այնտեղ ապրող մարդիկ բախվել են սննդի պակասի և այլ խնդիրների:
«Ադրբեջանի բռնապետը բացահայտորեն սպառնացել է ցեղասպանությամբ և կոչ է արել վտարել բոլոր հայերին այն տարածքներից, որոնց նա հավակնում է՝ ևս մեկ անգամ սպառնալով ոչնչացնել հայ ժողովրդին իրենց հինավուրց հայրենիքում: Մենք այս քայլն արել ենք՝ հաստատելու Լոս Անջելեսի ժողովրդի համերաշխությունը Արցախի ժողովրդի հետ», - ասվում է Կրեկորյանի հայտարարության մեջ: