|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավոր և Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիային տանում է կործանման: «Թուրքիան մամուլի տեսանկյունից երբեք էլ ազատ չի եղել: Սակայն եթե նայենք, թե ուր էր Թուրքիան 10 տարի առաջ և ուր է հիմա, կտեսնենք, որ ակնհայտ վատթարացում կա: Հարյուր հազարից ավելի մարդ բանտերում է»,- Փիրիի խոսքերն է մեջբերում artigercek.com կայքը:
ԵԽ պատգամավորը նաև քննադատել է ԵՄ-ին Թուրքիայի հարցում մեղմ դիրքորոշման համար: «ԵՄ լռությունն ավելի է ուժեղացնում Էրդողանի ավտորիտար ռեժիմը. ԵՄ-ն ինչքան լուռ մնա, Էրդողանն այնքան էլ կկարողանա անել իր ուզածը: Այդ իսկ պատճառով ԵԽ-ում պետք է ուժեղ ձայն հանենք»,- ասել է Փիրին: