|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու հիմնականում բավականին սկանդալային թեմաներով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բավականին լարված են վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հարաբերությունները. ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պահանջել է, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում ներկայացնի՝ թույլ տված սխալների, հատկապես երկու մեծ «լյապերի» համար:
Նշենք, որ աշխատակազմում երեք առանցքային և հին աշխատողներ՝ Մարգարիտա Ազարյանը, Արթուր Սարգսյանը և Ամալյա Ենգոյանը, ազատվեցին աշխատանքից: Կարծիք կա, որ դա եղել է աշխատանքների՝ Աղաջանյանի կողմից ոչ պատշաճ համակարգման պատճառով: Նույն աղբյուրները պնդում են, որ հարցին միջամտել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և վարչապետին համոզել, որ պետք չէ նման ծայրահեղ քայլերի գնալ՝ «ոմանց բերանը լեզու չդնելու համար»: Միրզոյանի հաշտարար հերթական նախաձեռնությունը ևս, կարծես թե, արդյունք է տվել: Գոնե՝ առայժմ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: