|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող կառավարության պատվիրակության մասնակացությամբ կայացել է քննարկում և փորձի փոխանակում
քաղաքացիական պաշտպանության, տեղական ինքնակառավարման մարմիններ-բանակ համագործակցության շրջանակներում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Քննարկում, խորհրդակցություն, փորձի փոխանակում Արցախում։
Քաղաքացիական պաշտպանության, տեղական ինքնակառավարման մարմիններ-բանակ համագործակցության, համակարգի տոկունության, կենսունակության առումով Արցախի փորձը անփոխարինելի է»,-գրել է նա։
Նշենք, որ պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: