կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-19 18:40
Աշխարհ

Պորոշենկոն Զելինսկուն մեղադրել է զինծառայությունից խուսափելու մեջ

Պորոշենկոն Զելինսկուն մեղադրել է զինծառայությունից խուսափելու մեջ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում իր մրցակցի` Զելինսկու հետ վճռորոշ հեռուստաբանավեճից առաջ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան մեղադրել է բանակից ու բանավեճերից փախչելու մեջ:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
 
«Նա բանավեճից փախչում է այնպես, ինչպես մի ժամանակ փախել է բանակից, այնպես որ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնին հավակնում է մի մարդ, ով իր ժամանակ խուսափել է զինծառայությունից: Ինչպես է նա նայելու զինվորների աչքերի մեջ: Եթե իմ մրցակիցը վախենում է գալ բանավեճի, ապա որտեղից է նա համարձակություն գտնելու գործ ունենալ Պուտինի հետ»,- ասել է Պորոշենկոն: