|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Աշխարհում գոյություն ունեցող ամենահազվագյուտ կրիաներից մեկը`Յանգտզե հսկա փափկապատյանը, այսօր Չինաստանում սատկել է: Կենդանու մահվանից հետո այս պահին ամբողջ աշխարհում կրիաների այս հազվագյուտ տեսակից մնացել են ընդամենը 3-ը. տեղեկացնում է BBC-ն:
Կրիան հայտնի է նաև Rafetus swinhoei անունով: Էգ կենդանին սատկել է Չինաստանի հարավային հատվածում գտնվող Սուժոու կենդանաբանական այգում:

Մասնագետները մինչ 90-ամյա արարածի մահը` փորձել են նրան 5 անգամ արհեստականորեն բեղմնավորել : Չնայած այն հանգամանքին, որ, ըստ փորձագետների, բարդություններ չեն եղել, այնուամենայնիվ հաջորդ օրվա ընթացքում կրիայի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:
Ցեղատեսակն անհետացման եզրին է որսորդության, ձկնորսության և իրենց բնակատեղիների մասսայական ոչնչացման հետևանքով:

Նշվում է, որ չինական կենդանաբանական այգում այս պահին պահվում է ցեղատեսակին պատկանող մեկ արու կրիա, մինչդեռ մնացյալ երկուսը ապրում են Վիետնամի վայրի բնության մեջ: Կրիաների խուսափողական բնավորությունը մասնագետներին թույլ չի տալիս որոշել վերջիններիս սեռը:
Այս պահին հայտնի չէ, թե ինչն է եղել կրիայի մահվան պատճառը: Փորձագետները հեռացրել են կենդանու ձվարանների հյուսվածքը`այն հասկանալու և հետագա ուսումնասիրություններ կատարելու նպատակով: