|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը քննադատել է Իտալիային, որի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, և Ֆրանսիային` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու համար:
«Իտալիայի խորհրդարանի` 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշման մասին միայն սա կարող եմ ասել` Իտալիայի Պատգամավորների պալատն իրեն դրել է միջազգային դատարանի տեղը և հանդգնել վճիռ կայացնել միջազգային իրավունքում բացահայտորեն որակված այնպիսի մի առանձնահատուկ հանցանքի վերաբերյալ, ինչպիսին է ցեղասպանությունը: Ցանկանում ենք Իտալիային հիշեցնել Երկրորդ համաշխարհային պատերազմում ունեցած դերի մասին: Ֆրանսիայի նախագահ Մակրոնի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հայտարարելը, քաղաքական տագնապից, քաղաքական լրջությունից հեռու, անհիմն և անիրավական լինելուց և պատմությունը սևացնելուց բացի, ոչ մի այլ նպատակի չի ծառայում»,- Շենթոփի խոսքերն է մեջբերում sabah.com.tr կայքը: