Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող Միջխորհրդարանական վեհաժողովում Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին իր ելույթում ընդգծել է, որ անհնար է պատկերացնել խաղաղությունն առանց անվտանգության, անվտանգությունը` առանց խաղաղության, իսկ կայուն խաղաղությունն ու անվտանգությունը` առանց միջազգային օրենքների գերակայության: «Իսկ օրենքի գերակայությունը միջազգային գոյակցության անխուսափելի անհրաժեշտություն է, որը պարունակում է ամբողջ մարդկության ընդհանուր շահերը»,- ըստ ԻՌՆԱ-ի` ասել է նա:
Անդրադառնալով միջազգային օրենքներին, անվտանգության եւ խաղաղության կայացմանը սպառնացող մերօրյա մարտահրավերներին` Լարիջանին առանձնացրել է ԱՄՆ-ի գործելաոճը` նշելով, որ այն վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը:
«ԱՄՆ-ի վերաբերմունքը ռուսների հանդեպ կապված Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի հետ , տնտեսական հարցերի հետ կապված նրանց վերաբերմունքը եվրոպական երկրների եւ Չինաստանի նկատմամբ, կլիմայական փոփոխությունների մասին Փարիզի համաձայնագրից եւ Միջուկային համապարփակ համաձայնագրից նրանց միակողմանի դուրս գալը, ահաբեկչության դեմ պայքարի գործում երկակի չափորոշիչների կիրառումն ու խարդախ վերաբերմունքը, Երուսաղեմի եւ բռնագրավյալ Պաղեստինի հետ կապված նրանց ամբարտավան մոտեցումները վտանգում եւ խախտում են միջազգային անվտանգության եւ խաղաղության համակարգը»,- ասել է նա: