|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի որոշ անդամներ փորձում են տապալել Իդլիբի հարցով ռուս-թուրքական համաձայնությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն. հայտնում է РИА Новости-ն:
Չավուշոօղլուն նրանց մեղադրել է այն բանում, որ իրենց ֆինանսական աջակցություն են ցուցաբերում «Խայաթ Տահրիր Աշ Շամ» խմբավորմանը, որը ձևավորվել է 2017-ին` որպես պատասխան Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատմանը, և վերահսկում է Իդլիբի մեծ մասը:
«Երկրորդ` այդ երկրները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի թույլ չտան Սիրիայում սահմանադրական կոմիտեի ստեղծումը միայն այն բանի համար, որ մենք ենք դա անում»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: