Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 2-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվեցին արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանն ու Կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը:
Պաշտոնապես մեկնաբանվեց, որ այդ մարդիկ վարչապետի հանձնարարությունները պատշաճ չեն կատարել: Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթին երեկ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ազատման պատճառը կապված է Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների ղեկավարների նշանակման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ ԱԺ ներկայացնելու և այդ նշանակումների ժամկետները խախտելու հետ:
Իսկ, ահա, խնդրի հիմնական պատասխանատուներից վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ինչպես տեսնում ենք, շարունակում է պաշտոնավարել, այնինչ, նա՝ որպես աշխատակազմի ղեկավար, ուներ իր պատասխանատվության բաժինը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ այս կապակցությամբ, սակայն չհաջողվեց»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: